Հայաստանի երեք ներկայացուցիչ մասնակցել է Անատոլի Խառալամպիևի սամբոյի միջազգային հուշամրցաշարին։
Այս մրցաշարը հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Հայտավորված էին 21 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչներ:
Գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը 1/4-րդ փուլում հաղթեց մոլդովացի Յուլյան Արապանին, իսկ կիսաեզրափակչում՝ ռուսաստանցի Ալեքսեյ Կուզմենկոյին: Եզրափակչում Մխիթարյանի մրցակիցը ղրղզստանցի Ազատ Ամանբեկովն էր, որտեղ նա զիջեց մրցակցին 3:2 հաշվով։
Հայաստանի ներկայցուցիչներ Տիգրան Կիրակոսյանը և Վիգեն Մարտիրոսյանը չկարողացան հաղթահարել 1/4 եզրափակիչը:
Նշենք նաև, որ Ռուսաստանը ներկայացնող Ռուսլան Բաղդասարյանը (64կգ) նվաճեց բրոնզե, իսկ 88կգ քաշային Արամ Գրիգորյանը`արծաթե մեդալ: