Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սերբիայում տեղի ունեցած սկանդալից հետո Instagram-ում նոր գրառում է կատարել։
Պորտուգալիայի հավաքականի հարձավող Կրիշտիանու Ռոնալդու ավագի թևկապը նետել է խոտածածկին այն բանից հետո, երբ մրցավարը չի արձանագրել իր խփած մաքուր գոլը ավելացված երկրորդ րոպեին: Մանրամասներն՝ այստեղ։
«Պորտուգալիայի հավաքականի ավագ լինելը հպարտություն է և իմ կյանքի գլխավոր արտոնություններից մեկը: Ես միշտ տալիս եմ և կտամ ինքս ինձ՝ հանուն իմ երկրի բարօրության:
Եվ դա երբեք չի փոխվի: Բայց կան նաև դժվար ժամանակներ, որոնց հետ դժվար է համակերպվել: Հատկապես, երբ զգում ենք, որ տառապում է մի ամբողջ ժողովուրդ: Եկեք բարձրացնենք մեր գլուխները և պատրաստ լինենք նոր մարտահրավերի: Առա՜ջ, Պորտուգալիա», — գրել է Ռոնալդուն: