Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան» այսօր ՀՖՖ-ի կողմից ստացել արտոնագիր: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Վեստ Արմենիան» այսօր ՀՖՖ-ի կողմից ստացավ ազգային արտոնագիր, ըստ որի մեր ակումբին իրավունք տրվեց մասնակցելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրից հետո մեր թիմը 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր արտոնագիր էր ստացել նաև «Սևանը»: