Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում Ռուսաստանի Մ-21 հավաքականը մրցում է Իսլանդիայի հասակակիցների հետ:
Ռուսաստանի ընտրանու մեկնարկային կազմում են հայազգի Արսեն Զախարյանն ու Նաիր Տիկնիզյանը: Վերջինս 42-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2-0, իսկ առաջին խաղակեսի վերջում Արսեն Զախարյանը հաշիվը դարձրել է խոշոր՝ 3-0: