«Վալենսիայի» սեփականատեր Պետեր Լիմը ցանկանում է կրճատել «չղջիկների» ծախսերը գալիք ամառ:
Այդ պատճառով իսպանական ակումբը մտադիր է բաժանվել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներից, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել ավելի մատչելի խաղացողներ:
Միևնույն ժամանակ, հաջորդ մրցաշրջանում թիմի առջև դրվելու է Եվրոպա լիգա մտնելու խնդիր:
Ըստ As-ի, ակումբը պատրաստ է բաժանվել դարպասապահ Յասպեր Սիլլեսենից ու հարձակվող Մաքսի Գոմեսից:
Բացի վերը նշված խաղացողներից, ակումբը ակնկալում է վարձակալության տալ մեկ այլ ակումբի կիսապաշտպան Գոնսալո Գեդեշին՝ տրանսֆերի պարտադիր գնման իրավունքով: 2018-ին 24-ամյա պորտուգալացու տեղափոխությունը ՊՍԺ-ից թիմին արժեցել է 40 միլիոն եվրո, ինչը ռեկորդ է ակումբի պատմության մեջ: