Մոնտեվիդեոյից «Լիվերպուլը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ուրուգվայի չեմպիոն:
Ուրուգվայի առաջնության երկրորդ հատվածի՝ Կլաուսուրայի ավարտից երկու տուր առաջ «Լիվերպուլը» 4: 0 հաշվով ջախջախեց «Նասիոնալին» և անհասանելի դարձավ հետապնդողների համար: Ի սկզբանե մրցաշարը պետք է ավարտվեր նախորդ տարի, բայց երկար ժամանակով դադարեցվել էր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
«Լիվերպուլը» կազմավորվել է 1915 թվականին: Իր ավելի քան 100 տարվա պատմության ընթացքում ակումբը նվաճել է նաև Ուրուգվայի Սուպերգավաթը 2020 թվականին:
«Լիվերպուլը» դարձավ Ուրուգվայի պատմության 11-րդ չեմպիոնը: Մինչ ասյդ չեմպիոններ էին դարձել Պենյարոլը (50 անգամ), Նասիոնալը (41), Մոնտեվիդեո Վանդերերսը (4), Դեֆենսոր Սպորտինգը (4), Դանուբիոն (4), Ռիվեր Փլեյթը (4), Բելլա Վիստան (1), Սենտրալ Էսպանյոլը (1) և Պրոգրեսոն (1):