ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի երեք ներկայացուցիչ կմասնակցի Անատոլի Խառալամպիևի սամբոյի միջազգային հուշամրցաշարին։ Մրցաշարը կկայանա մարտի 25-26-ին։
Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը, Գրիգոր Միխիթարյանը (58 կգ) եւ Վիգեն Մարտիրոսյանը (71 կգ):
Այս մրցաշարը հանդիսանում է աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկը: Հայտավորված են 21 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչներ: