Այս մրցաշրջանում «Լիդսի» դարպասապահ Իլան Մելյեն գերազանց է հանդես գալիս անգլիական ակումբի կազմում:
21-ամյա դարպասապահը Եվրոպայի թոփ-5 առաջնություններում սեյվերի քանակով առաջատարն է (115): Բացի այդ, ֆրանսիացին Պրեմիեր լիգայի 9 խաղերում անառիկ է պահել իր դարպաս:
2019 թվականին Մելյեն տեղափոխվել է Մարսելո Բիելսայի թիմ ֆրանսիական «Լորյանից»։ Այս մրցաշրջանում ֆրանսիացի դարպասապահը մասնակցել է 28 հանդիպման։