«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին լքել է իր պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր՝ մարտի 23-ին, հայտնի դարձավ, որ մասնագետը հրաժարական է տվել Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում (2: 3) կրած պարտությունից հետո: «Մանուշակների» ղեկավարությունն ընդունել է հրաժարականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆիորենտինան» կրկին կգլխավորի Ջուզեպե Յակինին, ով աշխատանքից հեռացվել էր անցյալ տարվա նոյեմբերին:
Ակումբն ու մարզիչը ներկայումս բանակցություններ են վարում: 28 տուրից հետո թիմը 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը: