Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը, խոսել է որդու՝ մոսկովյան ակումբում հայտնվելու մասին.
«Վաղ տարիքում Արսենը խաղում էր «Կռիլյա Սովետով» ակումբում: Կրիմսկում կայացած մրցաշարից հետո նա տեղափոխվեց Մոսկվա: Նա դարձավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, և միանգամից մի քանկ ակումբ սկսեց հետաքրքրվել նրա ծառայություններով:
ԲԿՄԱ-ից և «Լոկոմոտիվից» մեզ զանգահարեցին, իսկ «Սպարտակի» ներկայացուցիչների հետ նույնիսկ հանդիպեցին, բայց ամենաշատը Զախարյանի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել «Դինամոն»: Նրանք առանց փորձաշրջանի «վերցրեցին» Արսենին: Վերջինս ևս հակված էր «Դինամո» տեղափոխվելուն»,-Sport24-ի հետ զրույցում ասել է Նորայր Զախարյանը:
Նորայրը նաև պատմել է, որ «Զենիթը» վերջին պահին հրաժարվել է ակումբ վերցնել Արսենին, ինչ էլ ավելի է մոտիվացրել իր որդուն: