«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է իր ու թիմի ավագ Լեո Մեսսիի փոխհարաբերությունների մասին.
«Իմ կարծիքով, թիմն ավելի շատ պետք է մարզվեր: Երբ ես աշխատում էի Գվարդիոլայի հետ, ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք ցանկանում եմ լավագույնը լինել: Դուք կարող եք հաղթել ամեն ինչ, եթե աշխատեք ամբողջ շաբաթվա ընթացքում: Ես միայն դա եմ ասել: Ես չեմ ասել, որ պետք է մարզչին հեռացնել:
Ես և Մեսսին լուրջ զրույց ենք ունեցել, բայց ես նորմալ եմ վերաբերում այդ ամենին, քանի որ առողջ քննարկում է եղել: Ես հարգում եմ Մեսսիի խոսքը, քանի որ նա այդկերպ, որպես թիմի ավագ, փորձում էր պաշտպանել թիմակիցներին, բայց ես երբեք չեմ ասել, թե իբր Մեսսին խնդրել է հեռացնել մարզչին»,-The Telegraph-ին ասել է Աբիդալը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ակումից հեռացվեցին արդեն նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ու մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը: