«Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող Էրիկ Աբիդալը հերքել է իր մահվան մասին տարածված խոսակցությունները:
Երկուշաբթի սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե 46-ամյա Աբիդալը մահացել է լյարդի երկրորդ փոխպատվաստումից հետո առաջացած բարդությունների պատճառով:
«Որոշ լուրեր չպետք է տարածվեն: Ես այստեղ եմ՝ ընտանիքիս հետ, ամեն ինչ կարգին է: Խնդրում եմ հարգել իմ ընտանիքն ու երեխաներին: Բացասական ասեկոսեների փոխարեն ասեմ՝ ես ողջ եմ և առողջ», — գրել է ֆրանսիացի ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ 2011-ին Աբիդալի մոտ ախտորոշվել էր լյարդի քաղցկեղ: Նա ժամանակավորապես դադարեցրել էր կարիերան և ենթարկվել լյարդի փոխպատվաստման: Վիրահատությունից հետո նա կարողացավ վերադառնալ խաղադաշտ, սակայն մեկ տարի անց ստիպված եղավ երկրորդ անգամ վիրահատվել:



























































