Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է նորվեգական Dagbladet թերթի լրագրողի հարցին՝ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատության վերաբերյալ:
«Ես միայն իմ մասին եմ մտածում `ամեն օր խաղս բարելավելու համար: Ես կարիք չունեմ խոսելու Մեսսիի ու Ռոնալդուի մասին, նրանք, հավանաբար, ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներն են: Ես դեռ պետք է շատ աշխատեմ, որպեսզի հասնեմ դրանց մակարդակին»,-ասել է նորվեգացին:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հարձակվողով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: