«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կարող է հեռացվել թիմից: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, մասնագետի ապագան կորոշվի մրցաշրջանի ավարտին և կախված կլինի թիմի ցույց տված արդյուքններից:
Հաղորդվում է, որ նվազագույն խնդիրն է մնալ լավագույն քառյակում ու հայտնվել Չեմպիոնների լիգայում:
Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 55 միավորով 3-րդն է: