«Արարատ-Արմենիան» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարութուն է տարածել՝ կապված «Լոռի» ՖԱ-ի՝ առաջնությունում ելույթները դադարեցնելու համար։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի` VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում մրցելույթները դադարեցնելու մասին որոշումը։
Կարևորելով մարզերում ֆուտբոլի զարգացումը՝ հարկ է նշել, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբի գործունեության շնորհիվ, վերջին տարիներին Լոռու մարզը մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ձևավորել է երկրպագուների աջակցության գեղեցիկ մշակույթ, որի ականատեսն ենք եղել արտագնա խաղերի ընթացքում:
Հուսով ենք, սուբյեկտիվության սահմանափակման արդյունքում, առաջիկայում «Լոռի» ֆուտբոլային ակումբին կրկին կտեսնենք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում»: