«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն մեկնաբանել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 20-րդ տուրի ՊՍԺ -ի դեմ խաղում գրանցված ոչ-ոքին:
«Մոնակոյի» խաղացողները կարող են ուրախ լինել, ես շատ գոհ եմ այս արդյունքից և կցանկանայի շնորհավորել նրանց, նրանք հիանալի խաղ ցուցադրեցին: Գիտեինք, որ ՊՍԺ-ն շատ ուժեղ է, բայց մենք օգտագործեցինք մեր ուժեղ կողմը` հակագրոհները: Մենք կարող ենք հաղթել ցանկացած թիմի:
Հենց դա եմ ես միշտ ասում իմ խաղացողներին- մենք կարող ենք հաղթել բոլոր հանդիպումները, սա է մեր փիլիսոփայությունը»,- մեջբերում է մասնագետին L’Equipe-ն։