Այսօր՝ մարտի 21-ին, Գլազգոյում կայացել է շոտլանդական դերբին. «Սելթիկն» ընդունել է «Ռեյնջերսին», որը ժամանակից շուտ նվաճել էր երկրի չեմպիոնությունը:
«Ռեյնջերսի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ խաղադաշտ մտնելիս «Սելթիկի» ֆուտբոլիստները մրցակցի խաղացողների համար չեմպիոնական միջանցք չեն կազմել: Սա արվել է շոտլանդական դերբիի սկզբունքայնության ու նաև այն պատճառով, որ մի քանի մրցաշրջան առաջ «Ռեյնջերսը» չեմպիոնական միջանցք չէր կազմել հենց «Սելթիկի» համար:
Here come The Champions 💪 pic.twitter.com/Jb7hNOG6Oy
— Rangers Football Club (@RangersFC) March 21, 2021
Նշենք՝ այս խաղում ևս մեկ տարօրինակ միջադեպ է գրանցվել. «Սելթիկի» և «Ռեյնջերսի» ֆուտբոլիստներն արհամարհել են մրցավարի սուլիչից առաջ իրականացվող Black Lives Matter ակցիան ու մնացել են կանգնած:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Հիշեցնենք՝ մարտի 7-ին «Ռեյնջերսը» ժամանակից շուտ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունում: «Սելթիկը» վերջին 9 մրցաշրջանն անընդմեջ դառնում էր երկրի չեմպիոն: