Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Հոֆենհայմը» ընդունել էր «Մայնցին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց հենց առաջին րոպեին․ հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Գլատցելը։ 39-րդ րոպեին Բեբուն հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից 4 րոպե առաջ Կոհրը կրկնապատկեց «Մայնցի» առավելությունը։
Երկրորդ կեսում գոլեր այլևս չգրանցվեցին։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը տանտերերի պահեստայինների նստարանին էր, բայց խաղաժամանակ չստացավ։