Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Յուվենտուսին» (1:2):
Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին, հաղորդում է Sky Italia-ն:
Բացի այդ, իրենց շարքերի ընդմիջումից առաջ լուրջ վնասվածք էր ստացել կիսապաշտպան Նիկոլո Զագնոլոն:
«Մենք «Յուվենտուսին» երկու գոլ նվիրեցինք: Ամբողջ հանդիպման ընթացքում որակյալ խաղ էինք ցուցադրում, բայց այդ սխալները փոխեցին ամեն ինչ:
Սա այն պարտությունների շարքից էր, երբ դու գիտես, որ մրցակիցը չէր գերազանցում քեզ: Պետք է առաջ շարժվենք:
Ֆոնսեկան նաև խոսեց Ձանիոլոյի վնասվածքի մասին:
«Սա ցավալի իրադարձություն է: Նա ուժեղ տղա է և կհաղթահարի այս արհավիրքը»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ձանիոլոն հանդիպման երկրորդ խաղակեսում ծանր վնասվածք ստացավ: 20-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանները և շուտով վիրահատության կենթարկվի: