Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» 4:0 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»:
12-րդ րոպեին մյունխենցիների պաշտպան Ալֆոնսո Դևիսը կարմիր քարտ է ստացել ու հեռացվել խաղադաշտից։ 5 րոպե անց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է գոլի հեղինակ, ևս հինգ րոպե անց Գնաբրին երկրորդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը: մեկ րոպե անց Լևանդովսկին դուբլ է ձևակերպել, իսկ 39-րդ րոպեին լեհ հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» աղյուսակը գլխավորում է 61 միավորով:
Լևանդովսկին գլխավորում է ռմբարկուների աղյուսակը խփած 35 գոլով: