«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ հավանական վերադարձի մասին Մադրիդի «Ռեալ»։
«Շատերն են խոսում, որ Ռոնալդուն հեռանալու է «Յուվենտուսից» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, իսկ Մադրիդ վերադարձը քննարկվում է մամուլում։
Իմ կարծիքով՝ այդ ամենը կախված է Կրիշտիանուի պլաններից ապագայի վերաբերյալ։ Նա կուռք է Մադրիդում։ Ես հավատում եմ, որ «Ռեալի» երկրպագուները ուրախ կլինեն նրա վերադարձով։ Բայց պետք է ընդունել, որ Ռոնալդուն այն խաղացողը չէ, որը կար երեք մրցաշրջան առաջ։
Բոլորը խոսում են այն մասին, որ լավ կլիներ, եթե Լիոնել Մեսսին ու Ռոնալդուն վերամիավորվեին Լա լիգայում»,-գրել է Ռիվալդոն Betfair-ի սյունակում։