«Չելսիի» տեխնիկական տնօրեն Պետր Չեխը մեկնաբանել է ՉԼ քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները։
Լոնդոնյան ակումբը 1/4 եզրափակչում կխաղա «Պորտուի» հետ։
««Պորտուին», վստահաբար, հարգանքով է պետք վերաբերվել։ Այդ թիմը Չեմպիոնների լիգայում ու Չեմպիոնների գավաթում մեծ ավանդույթներ ունի։ Բայց մենք աշխատանք կկատարենք ու պատրաստ կլինենք նրանց դեմ խաղերին»,- Չեխի խոսքերն է փոխանցում UEFA.com-ը։