Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը կարիերան կշարունակի հոկեյում: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է Թվիթերում։
37-ամյա Չեխը հանդես կգա «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբում, որը հանդես է գալիս պատանեկան լիգայում: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Հոկեյիստի դերում Չեխի առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։
«Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց խաղալ «Ֆենիքսում», ավելի շատ հոկեյիի փորձ կհավաքեմ։ Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի օգնել թիմին հասնել մրցաշրջանի նպատակներին», — ասել է Չեխը:
