Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվեց 0-0 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Զիդանի թիմը առավել դիպուկ գտնվեց՝ հաղթելով 4-1 հաշվով։
Այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը ճանաչվեց «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն: