Ջոհորի արքայազնը (Մալայզիայում սուլթանություն) Տունկու Իսմայիլը հաստատել է, որ կարող է ձեռք բերել իսպանական «Վալենսիան»: Այս մասին նա հայտարարել է Instagram-ում օգտատերերի հետ զրույցի ընթացքում: Այդ մասին հայտնում է Tribalfootball-ը։
«Այո, ես խոսեցի «Վալենսիայի» սեփականատիրոջ հետ ակումբի բաժնետոմսերի մի մասը գնելու մասին: Բայց բանակցությունները դադարեցվել են՝ մի շարք խնդիրների պատճառով»,- գրելե է արքայազնը:
«Վալենսիայի» ներկայիս սեփականատեր Պետեր Լիմը պարտքերի սահմանափակումների պատճառով չի կարող վաճառել ակումբի բաժնետոմսերի 51% -ից ավելին:
Այնուամենայնիվ, Իսմայիլը լավ հարաբերությունների մեջ է Լիմի հետ, այնպես որ ապագայում գործարքկը կարող է և կնքվել։