Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝ դուրս գալով Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ:
Հայ ըմբիշը կիսաեզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Յատցենկոյի նկատմամբ՝ 10-0 հաշվով:
Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովը:
Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-2 հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Անդրեյեուի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակում հայ ըմբիշը 10-5 հաշվով վստահ առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Բուդիաշվիլիի նկատմամբ:
Հարությունյանն ազատ ոճայինների առաջին ուղեգիրն է նվաճել Տոկիո-2020-ի համար: