65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Բուդապեշտում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ՝ 4-2 հաշվով հիանալի հաղթանակ տանելով Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ: Թևանյանն, այս կերպ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:
Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով հաղթանակ է տարել բելառուս Վլադիմիր Դուբովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 7-5 հաշվով առավելության է հասել դարձյալ Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրյաբինի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Թևանյանը մրցել էր վրացի անվանի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի, ինչպես նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ ու 6-4 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք՝ 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանն ավլեի վաղ ևս ևս ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին: