Երևանի «Արարատը» ներկայացրել է Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակը 18-րդ տուրից հետո:
Այնպես ստացվեց, որ այս տուրի հանդիպումը Վարդան Բիչախչյանի թիմը բաց թողեց, բայց երեք միավոր վաստակեց, քանի որ «Լոռիի» ֆուտբոլիստները հրաժարվել էին անցկացնել խաղն ու արդյունքում տեխնիկական պարտության արժանացել:
«Իհարկե, մենք այսպես չէինք ցանկանում միավորներ վաստակել, սակայն ավանդույթի համաձայն տուրի ավարտից հետո ներկայացնում ենք մրցաշարային աղյուսակի դասավորությունը».- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Այս տուրից հետո «Արարատը» միանձնյա գլխավորում է աղյուսակը՝
Հիշեցնենք՝ «Լոռին», որն այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, հայտարարել է, որ դադարում է մասնակցությունը ՀՀ առաջնությունում: