«Յուվենտուսի» նախկին հարձակվող Սալվատորե Սկիլաչին կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցաշրջանից հետո կհեռանա թուրինյան թիմից։
«Սա նրա վերջին մրցաշարը կլինի Թուրինում։ Չգիտեմ, թե ակումբը նրան պայմանագրի երկարաձգում առաջարկել է, թե ոչ, բայց պարզ է, որ նա իրեն արագ նոր թիմ կգտնի։
Քննադատությունը, որ նա ստացավ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, խոսում է այն մասին, որ նա աշխարհի լավագոյն հարձակվողն է։ Յուրաքանչյուրը կարող է վատ խաղեր ունենալ։ «Յուվենտուսը», հավանաբար, թերագնահատել էր մրցակցին։ Ռոնալդուն կշարունակի ջանք չխնայել ակումբի համար, որ ապացուցի, որ «Պորտուի» դեմ խաղն ուղղակի սխալմունք էր»,- Սկիլաչիի խոսքերն է փոխանցում Goal-ը։