Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ մրցակցի մոտ թույլ տեղեր չի տեսնում, բայց ամեն դեպքում իր թիմի առաջ միայն մեկ խնդիր է դրված՝ հաղթել․
«Այսօրվա «Չելսին» թույլ կողմեր չունի։ Մենք միայն մեկ խնդիր ունենք՝ հաղթել։ Կարելի է սկսել հաղթել 84-րդ րոպեին, կամ էլ 10-րդ րոպեին, ամեն ինչ հնարավոր է։ Բայց կարևոր է մեր խաղը մրցակցին թելադրելը։ Չգիտեմ՝ ինչ են մտածում առաջիկա խաղի մասին «Չելսիում», բայց ես գիտեմ, որ մենք բացառապես հաղթանակ ենք ցանկանում»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Չելսի»-«Աթլետիկո» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 17-ին, Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը 00։00-ին է։