Mարտի 17-ից 31-ը Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը ավագ մարզիչ՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ կմասնակցի հավաքի Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսիում, պատրաստվելով ս/թ ապրիլի 18-ից 26-ը Շվեցարիայի Բազել քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հավաքին կմասնակցեն.
մարզիչներ՝ Հայկ Նազարյան, Աշոտ Գասպարյան:
Մարզիկներ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան, Արմեն Պետրոսյան, Արթուր Թովմասյան: