«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակում հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին»։
Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գնդակը առաջին կեսի վերջում խփեց Դիոգու Ժոտան։
«Լիվերպուլը» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 46-ի ու 6-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վուլվերհեմփթոնը» 35 միավորով 13-րդն է։