Երեկ Նիդերլանդների առաջնության 26-րդ տուրի շրջանակում հանդիպեցին «Ալկմարը» և «Տվենտեն»։ «Ալկմարը» հաղթեց այդ խաղում 4-1 հաշվով։ Առաջին խաղակեսում թիմերը հիացրեցին հանդիսատեսին զարմանալի ելույթով. խփված չորս գոլերից երեքը ինքնագոլեր էին։
Սա նմանատիպ առաջին դեպքն է Էրեդիվիզիի պատմության մեջ։ «Տվենտեի» կազմից իրենց ակտիվում ինքնագոլ գրանցեցին պաշտպան Դումիչն ու դարպասապահ Դրոպելը։ «Ալկմարից» «աչքի ընկավ» Ալբերտ Գուդմունդսոնը։
1989 թ.-ին «Մաստրիխտի» խաղացողները պարտվեցին ՊՍՎ-ին 1:8 հաշվով` երեք անգամ գրավելով սեփական դարպասը: Այնուամենայնիվ, առաջին խաղակեսում ընդամենը երկու ինքնագոլ գրանցվեց, ևս մեկը գրանցվեց երկրորդում: