Մեկնարկել է Լատվիայի առաջնությունը։ Գործող չեմպիոն «Ռիգան» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Վենտսպլիսին»։
Հանդիպման երրորդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը։
Հայ ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին, իսկ իր գոլը խփեց 87-րդ րոպեին։ Սա Բաբայանի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լատվիայի չեմպիոնների կազմում։