Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Տոտենհեմը» 1-2 հաշվով պարտվեց «Արսենալին»։
«Տոտենհեմի» համար այս պարտությունը 9-րդն էր ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանում։
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար սա կարիերայի վատագույն արդյունքի կրկնությունն էր․ 2015/16 մրցաշրջանում «Չելսիի» հետ ևս այսքան պարտություն էր։
Մյուս տուրում՝ մարտի 21-ին, «Տոտենհեմը» արտագնա խաղում կմրցի «Աստոն Վիլլայի» հետ։