«Ռեալը» նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտայի» հետ խաղին։
«Արքայական» ակումբի պաշտպան Մարսելոն այսօր կայացած մարզմանը մարզվել է ընդհանուր խմբի հետ առանց խնդիրների։ Նա մկանային անհարմարությունների պատճառով բաց էր թողել «Էլչեի» հետ խաղը։
Այսպիսով, Մարսելոն պատրաստ է առաջիկա երեքշաբթի կայանալիք խաղին։