«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Ֆուլհեմի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակը:
«Հիանալի խաղ էր այն թիմի դեմ, որը ֆիզիկապես զարգացած է և լավ գաղափարներ ունի: Սա մեզ համար կարեւոր հաղթանակ էր: Մրցաշարի ավարտին մնացել է 8 տուր, և մենք մոտ ենք չեմպիոնությանը: Այժմ մենք երկու կարեւոր հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում և Անգլիայի գավաթի խաղարկություններում»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում է BBC-ն:
Անցկացրած 30 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 71 միավոր և 17 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող ՄՅՈՒ-ին: