Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Էվերթոն»-«Բարնլի» հանդիպումը, որն ավարտվել է հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը բացվել է 13-րդ րոպեին. «Բարնլիի» կազմում հարձակվող Քրիս Վուդն է դարձել գոլի հեղինակ ու առաջ մղել իր թիմին: 24-րդ րոպեին Դուայթ Մակնիլն է աչքի ընկել խփած գնդակով: Հանդիպման վերջինահաշիվը ձևակերպվել է 33-րդ րոպեին. Դոմինիկ Կալվերտ-Լյուինն է դարձել գոլի հեղինակ ու կրճատել հաշվի տարբերությունը:
Սա «Էվերթոնի» երկրորդ անընդմեջ պարտությունն է ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում: Նախորդ տուրում Կառլո Անչելոտիի սաները զիջել էին «Չելսիին»՝ 0-2 հաշվով:
«Էվերթոնը» 28 խաղից հետո 46 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բարնլին» 33 միավորով 15-րդ տեղում է: Կառլո Անչելոտիի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: