«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին ցանկանում է վերադառնալ մարզչական գործի:
Radio Kiss Kiss-ի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը կարող է գլխավորել «Նապոլին», որը գլխավորել է նախկինում: Սարրին ցանկանում է «Նապոլի» վերադառնալու դեպքում դարձյալ աշխատել Ժորժինյոյի հետ, որի հետ միասին աշխատել են «Չելսիում» և «Նապոլիում»:
Սարրին անցած տարի «Յուվենտուսից» հեռանալուց հետո դեռևս որևէ աշխատանք չունի: