Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Վեստ Արմենիա» ակումբը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Երևանի «Արարատին»:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 14:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
«Վեստ Արմենիա».
«Արարատ».
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ATV հեռուստաալիքի եթերում, կամ՝ ՀՖՖ-ի՝ յութուբյան պաշտոնական ալիքում:
Հիշեցնենք՝ սա թիմերի միջև առաջին պաշտոնակնա հանդիպումն է:
Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Առաջին խումբը ներկայացնող ակումբը հանդիպել էր «Գանձասար-Կապանին»։ Առաջին խաղում «Վեստ Արմենիան» տանը հաղթել էր 3։2 հաշվով։ Պատասխան խաղը չէր կայացել, քանի որ «Գանաձասար Կապանը» որոշում էր կայացրել դադարեցնել ելույթները VBET Հայաստանի Գավաթում և առաջնությունում։ Այս պատճառով «Վեստ Արմենիան» նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Արարատը» 1/8 եզրափակչում մրցել է «Սևանի» հետ։ Երկու խաղերի արդյունքում, 6։1 հաշվով հաղթանակ տոնելով, Վարդան Բիչխաչյանի թիմը դուրս է եկել հաջորդ փուլ։ Ի դեպ, Գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուն այս պահին Մորի Կոնեն է՝ խփած չորս գոլով։