«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ՝ Ա Սերիայի 19-րդ տուրի ՝ «Բրեշիայի» հետ խաղի նախօրեին, խոսել է մրցակից թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի մասին:
«Բալոտելին չեմպիոն է: Նա իր զինանոցում ունի տարբեր նետեր՝ գոլեր խփելու համար: Նա խաղում է բավականին խելացի: Մենք նրան կանգնեցնելու համար պետք է թիմային խաղով հանդես գանք»,- մեջբերում է իտալացի մասնագետին Football-italia-ն։