«Ռոստով» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պավել Մամաևի կինը՝ Ալանան ասել է, որ իրենք ամուսնալուծվում են: Այս մասին նա հայտնել է Instagram Stories-ում:
«Մենք ամուսնալուծվում ենք: Ամուսնալուծվում ենք խաղաղ և առանց սկանդալների: Ես չեմ դիմում գույքի բաժանման համար, ես ալիմենտ չեմ խնդրում», — գրել է Մամաևան:
Ավելի վաղ Ալանան խոսել էր ընտանեկան խնդիրների մասին: Նրա խոսքով՝ Իսպանիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում կիսապաշտպանը դավաճանել է իրեն իսպանուհի Իրենի հետ: Ալանան իր ինստագրամի պատմության մեջ շատ արագ բացահայտեց աղջկա տվյալները: Մանրամասներն՝ այստեղ։
Մարտի սկզբին մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Մոսկվայում անգիտակից վիճակում գտել են «Ռոստովի» կիսապաշտպան Պավել Մամաևի կնոջը ՝ Ալանա Մամաևային: Ըստ Baza-ի, նա իբր ինքնասպանության փորձ է կատարել: Ժամեր անց ֆուտբոլիստի կինը՝ 32-ամյա Ալանան, հերքել էր իր հոսպիտալացման մասին լուրերը: