Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» Փարիզում մրցեց ՊՍԺ-ի հետ ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը՝ հնարավորություն չունենալով շարունակել պայքարը: Թիմերի միջև առաջին խաղում ֆրանսիական թիմը 4-1 հաշվով հաղթաանակ էր տարել:
Պատասխան խաղում հաշիվը բացվեց 31-րդ րոպեին. տանտերերի կազմում Կիլիան Մբապեն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը ու առաջ մղեց ՊՍԺ-ին: 5 րոպե անց կատալոնացիների կազմում հաշիվը հավասարեցրեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ հեռահար գեղեցիկ հարվածով գրավելով Կեյլոր Նավասի դարպասը: Առաջին կեսի վերջնամասում Մեսսին կարող էր դուբլ ձևակերպել, սակայն նրա իրացրած 11-մետրանոցից հետո Նավասը հետ մղեց գնդակը:
Երկրորդ կեսն ավելի պասիվ անցավ՝ առանց խփած գոլերի:
Այսպիսով, Մաուրիսիո Պոչետինոյի թիվը ՉԼ-ի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում է. մրցաշարի այս փուլում իր մրցակցին ՊՍԺ-ն կիմանա վիճակահանության արդյունքում: