Հայտնի է, թե որքան է կազմում Ռուսաստանի հավաքականի պարգևավճարները՝ ստուգողական խաղերից հետո:
Baza տելեգրամ-ալիքի տվյալներով, ընկերական խաղում հաղթելու դեպքում ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովն իր օգնականների ու անձնակազմի հետ ստանում է 20 մլն ռուբլի: Եթե խաղն ավարտվել է ոչ-ոքի, պարգևավճարը կազմում է 10 մլն ռուբլի: Գումարի մի մասը ստանում է Չերչեսովը, իսկ մնացածը բաժանվում է մյուսների միջև:
Նշվում է՝ մինչև աշխարհի 2018 թվականի առաջնությունն այդ գումարը երկու անգամ քիչ էր: Այն ժամանակ ընկերական խաղերում հաղթանակների համար մարզիչներին 9 մլն ռուբլի էր վճարվում, իսկ ոչ-ոքիների համար՝ 4 մլն :
Առաջիկա միջազգային դադարի ընթացքում Ռուսաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում 3 խաղ կացնկացնի: Մարտի 24-ին Չերչեսովի սաները հյուրընկալվելիս կմցրեն Մալթայի հետ, մարտի 27-ին տանը կընդունեն Սլովենիային, իսկ մարտի 30-ին հյուրընկալվելիս կխաղան Սլովակիայի հետ: