Ճապոնական մարմնամարզության ասոցիացիան (JGA), մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի (FIG) հետ համատեղ, որոշում են կայացրել չեղյարկել մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչ փուլը, որը պետք է անցկացվեր մայիսի 4-ին Տոկիոյում: Այս մասին հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Ենթադրվում էր, որ Տոկիոյում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունը ստուգողական մրցաշար կլինի Օլիմպիական խաղերից առաջ: Մրցաշարի ժամանակ նախատեսվում էր ավարտել Աշխարհի գավաթի մի շարք փուլեր, որոնք պետք է որակավորման փուլ հանդիսանային Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական Շտուտգարտում և բրիտանական Բիրմինգհեմում ացկացվելիք փուլերը ևս չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով:
Հաշվի առնելով սահմանների հատման ներկա սահմանափակումները, ինչպես նաև Ճապոնիայի իշխանությունների ձեռնարկած միջոցառումները, մրցաշարի կազմակերպիչները որոշեցին չեղյալ հայտարարել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը: «Միջոցառումը փոխարինելու համար մայիսին տեղի կունենա ազգային մրցույթ», — ասված է հայտարարության մեջ:
Մինչ օրս բաշխվել է տղամարդկանց մարմնամարզության 98 լիցենզիայից 82-ը, իսկ կանանց մարմնամարզության 98 լիցենզիայից՝ 84-ը: Մնացած տեղերը կհատկացվեն Աշխարհի գավաթի փուլերում։