«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի պատրաստակամությունը խաղալ Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի «Պորտուի» դեմ պատասխան խաղում:
«Կրիշտիանուն լավ է, նման հանդիպումներն իրենն են: Նա այրվում է անհամբերությունից, անհամբեր սպասում է խաղին», — մեջբերում է Պիրլոյին Goal-ը:
Իտալական ակումբի գլխավոր մարզիչը նաև գնահատել է «Յուվենտուսի» վնասվածք ստացած մյուս ֆուտբոլիստների վիճակը. «Կյելինին մարզվել է ընդհանուր խմբի հետ, կարծում եմ, որ նա կարող է խաղալ վաղվա խաղում: Դե Լիգտն ընդհանուր խմբի հետ աշխատել է, ապա նա անցկացրել է անհատական մարզվել: Արտուրը 100%-ով պատրաստ չէ, բայց խաղին կարող է պատրաստ լինել, հուսով ենք, որ կարող է որոշ ժամանակ խաղալ: Մորատան շատ ավելի լավ է, նա հավակնոտ է: Մաքքենին չի կարող խաղալ 90 րոպե։
«Պորտուն» շատ լավ ու ուժեղ թիմ է, բայց մենք «Յուվենտուսն» ենք, ու պետք է մտածենք քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին»:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Պորտու» հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով , ոչ ոքին՝ 4,75 իսկ «Պորտուի» հաղթանակը՝ 7,75