Ժոան Լապորտան կիսվել է իր մտքերով «Բարսելոնայի» նախագահ ընտրվելուց հետո:
«Բարսելոնան» պետք է կրկին երջանիկ լինի և դառնա տնտեսապես կայուն: Մենք մեր առջև շատ նպատակներ ունենք, և դրանց անպայման հասնելու ենք: Դա անելու համար մենք բոլորս պետք է միասին աշխատենք, մենք ունենք հիանալի ընտանիք:
Առավելագույնը, ինչ կարող ենք անել Բարսայի համար, սիրելն է նրան, սիրել նրան առավել քան երբևէ: Կեցցե Բարսան, կեցցե Կատալոնիան»,- մեջբերում է Լապորտային կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: