«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ՌՊԼ-ի 21-րդ տուրի խաղում «Տամբովի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
«Ես շնորհակալ եմ մարզչական շտաբին վստահության համար, կփորձեմ դա արդարացնել իմ խաղով: Ցանկանում եմ շարունակել առաջընթացը: Իմ սիրած դի՞րքը։
Այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ է դա, ասում է մարզիչը․ ես այդտեղ էլ կգործեմ: Առայժմ կարևոր է ցույց տալ լավագույն որակները»,- մեջբերում է Զախարյանին Match TV-ն:
Նշենք, որ հանդիպման առաջին գոլի փոխանցումն կատարեց հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, որն ավելի ուշ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։