Այսօր՝ մարտի 7-ին, «Ռեյնջերսը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն։
Գլազգոն ներկայացնող ակումբը 2010/2011 մրցաշրջանից հետո առաջին անգամ դարձավ երկրի չեմպիոն՝ ընդհատելով «Սելթիկի» չեմպիոնական շարքը, որը հաղթել էր անընդմեջ 9 անգամ։
«Ռեյնջերսի» երկրպագուներն օգտվել են առիթից, որ ծաղրեն իրենց հայտնի հակառակորդին։ Երկրպագուներն ինքնաթիռ են վարձել, որը թռել է «Դանդի Յունայթեդի» մարզադաշտի վրայով, որտեղ «Սելթիկը» այսօր ոչ-ոքի խաղաց։ Հենց շնորհիվ այդ արդյունքի չեմպիոնական մրցավազքն ավարտվեց։
Ինքնաթիռին կցված էր բաններ, որի վրա գրված էր․ «Հիմա մեզ տեսնո՞ւմ եք։ 55տիտղոս»։