Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Դինամոն» հյուրընկալել էր «Տամբովին» ու 2-0 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման առաջին գոլի փոխանցումն արեց հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, որն ավելի ուշ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։
«Դինամոն» 4-րդ տեղում է, իսկ «Տամբովը»՝ 16-րդ։